Լեհաստանի Զաոմշչ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը բացեց Հայաստանի հավաքականի ոսկե մեդալների հաշվարկը:
Մինչեւ 23 տարեկանների պայքարի մեկնարկն էլ հայ ծանրորդի հաղթանակը ոչ մեկի կասկածը չէր հարուցում: Նա թե պոկում եւ թե հրում վարժություններում պատվիրել էր նախնական մոտեցման այնպիսի կիլոգրամներ, որոնց մրցակիցները կարող էին հասնել միայն երրորդ մոտեցումների ժամանակ:
Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում ցույց տվեց 176 կգ (փոքր ոսկի), հրումում՝ 193 կգ (փոքր ոսկի) եւ երկամարտի 369 կիլոգրամով վստահորեն նվաճեց Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ