Լրահոս
Օրվա լրահոսը

Աջ ղեկով մեքենաների խնդիրը չի լուծվում. Նախարարն ասում է՝ միայն որպես պահեստամաս կարող են ներմուծել

Հոկտեմբեր 25,2018 16:20

Այսօր կառավարության նիստից հետո Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնականատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրել պահանջող խմբին, ասաց, որ վաղը քննարկումներ կլինեն. «Այդ խումբը, որն առաջարկում է օրենքը փոխել, այսօր ես իմացա, որ իրենց պահանջը փոխել են եւ առաջարկում են, որ աջ ղեկի ներմուծումը ուղղակի թույլատրվի եւ վերջ»:

Հոկտեմբերի 1-ից արգելվում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան, այս պահին բազմաթիվ մեքենաներ են ՀՀ սահմանին կանգնած, եւ դրանք չեն կարողանում ներմուծել: Վարորդներն ու ներմուծողներն ասում են, որ օրենքում փոփոխությունը կատարվել է առանց իրենց գիտության, «գաղտնի»: Այս առնչությամբ նախարարն ասաց, որ օրենքում փոփոխություն է եղել հենց ԱԺ-ում, սակայն խմբի ներկայացուցիչներն ու ինքը՝ նախարարը, օրենքի կարեւոր դրույթից գոհ էին:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարի խոսքերով՝ «Ասում են, որ թյուրըմբռնում է եղել, հոկտեմբերի 1 է գրված եղել: Սա մի քանի հարցադրում է առաջացնում, որովհետեւ այդ ասողները առեւտրականներ են, իրենք մեքենան բերում են եւ վաճառում են: Այսինքն՝ իրենք ներդրում են անում, բիզնես են անում: Ու եթե մարդը բիզնես է անում, մանավանդ այդպիսի աղմուկ հանած օրենք է, լավ կլիներ նայեին՝ հոկտեմբերի 1 կա- չկա»:

Արշակյանն ասաց՝ օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների՝ որպես տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան: Ըստ նախարարի, այդ մեքենաները կարող են որպես պահեստամաս բերեն:

Արդյոք կարիք կա օրենսդրական փոփոխության, եւ արդյոք նախարարը մտադիր է նման բան նախաձեռնել, հարցին ի պատասխան Արշակյանն ասաց. «ՀՀ երթեւեկության կահավորանքը նախատեսված է ձախ կողմի մեքենաների համար»:

Ի վերջո, հնարավորություն կլինի՞ ներմուծել, ապա ՀՀ-ում աջ ղեկը փոխել եւ ձախ կողմում տեղադրել, նախարարը կողմնակից չէ այդ տարբերակին. «Փոխել ի՞նչ է նշանակում՝ ղեկը հանել, փոխել, տակը, կներեք, երկու հատ սվարկա անել»: Նախարարն ասաց, որ բազմաթիվ դեպքեր կան, որ ղեկը փոխել են ու վթարի են ենթարկվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031