Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Վարդանյան․ ընտրակաշառք չի լինի, բայց ֆինանսական մեծ միջոցներ կծախսվեն քարոզարշավի ու ընտրական արշավների համար

Հոկտեմբեր 25,2018 15:58

Հոկտեմբերի 25-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի տապալումը, վարչապետի և խորհրդարանական ընտրությունները, ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ծրագրի տապալումից՝ Արմեն Վարդանյանն ասաց, որ ՀՀԿ-ն քաջ գիտակցում է, որ նոր օրենսգրքով ԱԺ անցնելու իր շանսերը քիչ են և փորձում է անել այնպես, որ գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնեն հին ընտրական օրենսգրքով։

«Ռեյտինգային համակարգի շնորհիվ ՀՀԿ-ն հույսեր ունի, որ կհաղթահարի 5%-ի շեմը. այս համակարգի միջոցով անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հավաքել էր 49%, ինչը ահռելի մեծ թիվ է և հիմա նրանք փորձում են դրա 10%-ը ստանալ ու հաղթահարել 5%-ի շեմը»։

Վարդանյանի համոզմամբ հաջորդ շաբաթ, երբ իշխանությունները կրկին կփորձեն անցկացնել նոր ընտրական օրենսգիրքը, ՀՀԿ-ն նորից կխոչընդոտի և կցանկանա ընտրությունները անցկացնել նախորդ ռեյտինգային համակարգով։

Նրա խոսքով ընտրակաշառք չի լինի ընտրությունների ժամանակ, բայց մեծ ֆինանսական միջոցներ կծախսվեն քարոզարշավի ու ընտրական արշավների համար։

«Որքան մեծ ֆինանսական միջոցներ ունենան կուսակցությունները, այնքան կմեծանան նրանց ԱԺ-ում ծանրակշիռ ներկայություն ապահովելու հնարավորությունները»,-ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նա նշեց, որ ՏԻՄ ընտրությունները սովորաբար չեն ընկալվում որպես քաղաքական ընտրություններ, այլ ավելի շատ գործում են ծանոթ բարեկամական սկզբունքով և տրամաբանական է, որ ոչ բոլոր տեղերում պետք է հաղթեր Նիկոլ Փաշինյանի թեկնածուն։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031