Լրահոս
Օրվա լրահոսը

38 իրավախախտման դեպքերով հաշվարկվել է 1.886.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 18-ի վերաբերյալ նշանակվել է 1.810.000 ՀՀ դրամի վարչական տուգանք

Հոկտեմբեր 25,2018 15:41

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 38 իրավախախտման դեպքերով հաշվարկվել է 1.886.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 18-ի վերաբերյալ նշանակվել է 1.810.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 31 դեպք և արձանագրված իրավախախտման դեպքերով հաշվարկվել է 1.878.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, իսկ  13-ի վերաբերյալ նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքի (2 սոճենի, 1 կաղնի, 1 բոխի) վերաբերյալ հաշվարկվել է 224.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 ընկուզենի) վերաբերյալ հաշվարկվել է 67.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքի (43.5խմ) վերաբերյալ հաշվարկվել է 596.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 11 դեպքի վերաբերյալ նշանակվել է 1.100.000 ՀՀ դրամ գումարի վարչական տուգանք:

Գեղարքունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքի (19.1 խմ) վերաբերյալ հաշվարկվել է 687.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 հացենի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանք և հաշվարկվել՝ 175.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 կաղնի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանք և հաշվարկվել՝ 127.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 3 դեպք և արձանագրված իրավախախտման դեպքերով հաշվարկվել է  8.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 1-ի վերաբերյալ նշանակվել է  50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Կոտայք` 1 դեպքով առգրավվել է 45 հատ (22 կգ) սիգ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Կոտայքի մ., ք. Աբովյանի Նարեկ ծերանոց։

Շիրակ` 1 դեպքի (1 դնովի ցանց) վերաբերյալ նշանակվել է 50.000  ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց Ձոր` 1 դեպքի (1 նապաստակ) վերաբերյալ հաշվարկվել է 8.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, որոնց վերաբերյալ կայացվել է վարչական տուգանքի որոշում և նշանակվել է 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արարատ՝ առանց ՋԹԱ թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց Ձոր՝ ջրօգտագործման թույլտվության պահանջները խախտելու 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, որոնց վերաբերյալ կայացվել է վարչական տուգանքի որոշում և նշանակվել՝ 210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արարատ` 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 15. 000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Գեղարքունիք` 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 60.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.536.420 ՀՀ դրամ:

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031