Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Բոլթոն. «Մեր զենքն ավելի լավն է, քան ռուսականը»

Հոկտեմբեր 25,2018 15:21

Պաշտոնական այցով առաջին անգամ Երեւանում գտնվող՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ «հնարավո՞ր է՝ ԱՄՆ-ն վերանայի «Ազատության աջակցության ակտ» օրենքը, որով ԱՄՆ-ն պարտավորվում է աջակցություն (այդ թվում զենքի վաճառք) չցուցաբերել Ադրբեջանին, եւ սկսի սպառազինության մատակարարում թե Ադրբեջանին, եւ թե Հայաստանին»:

Ջոն Բոլթոնը նախ նշեց, որ այս պահին զենքի վաճառքի առնչությամբ նշյալ փաստաթղթի համապատասխան բանաձեւի վերանայում չկա, ապա հիշեցրեց, որ Ադրբեջանն իր սպառազինության 80%-ը գնում է Ռուսաստանից. «Հայաստանն էլ զենքը գնում է մեծամասամբ Ռուսաստանից: Այս հանգամանքը (նկատի ունի ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը հակամարտության կողմերին) չի նպաստում հակամարտության կարգավորմանը»:

Ջոն Բոլթոնի խոսքով՝ ՀՀ-ին եւ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը Ռուսաստանին այդ երկրների վրա ազդեցության մեծ լծակներ է տալիս. «Իսկ դա խաղաղության չի բերում: Նշեմ նաեւ, որ մենք՝ ամերիկացիներս, հավատում ենք մրցակցությանը՝ որպես շարժիչ ուժ: Միանշանակ, մեր զենքն ավելի լավն է, քան ռուսականը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031