Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նպատակով է Արամ արք․ Աթեշյանը մեկնում Հայաստան

Հոկտեմբեր 25,2018 15:18

Կոստանդնուպոլիսի մեր աղբյուրնեռրից տեղեկանում ենք, որ վաղը, հոկտեմբերի 26-ին Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ նշանակված Արամ արք. Աթեշյանը, հնարավորինս թաքուն, մեկնելու է Սբ. Էջմիածին։

Թե ի՞նչ առաքելությամբ է արք. Աթեշյանը էջմիածին մեկնում, ինչպես ժամանման հանգամանքները, մնում է մութ և առեղծվածային: Սակայն նկատի առնելով այն հանգամանքը, որ նա ի հեճուկս ողջ հայության և մանավանդ պոլսահայության կամքի, ներկայանում է, որպես Պոլսո Պատրիարքության ընդհանուր փոխանորդ, ու նաև որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր եղբայրը համարելով ամիսներ առաջ՝ 2017 թ.-ի դեկտեմբերին, հակադարձելով իր դեմ ժողովրդական բողոքին հայտարարում էր, որ «Ես այսօր Թուրքիո իշխանություններուն աչքին կշարունակեմ մնալ իբրև Պոլսո Պատրիարքության ընդհանուր փոխանորդ», կարելի է կռահել, որ Աթեշյանի առաքելությունը չի կարող ունենալ հայանպաստ ուղղվածություն։

Հայաստանի Հանրաապետության և ողջ հայության, ի մասնավորի Հայաստանյայց Առաքելական Սբ. եկեղեցու դեմ ցանկացած բացասական և անհաճո զարգացումն ի սկզբանէ կանխելու սպասելիքով, Ամենայն հայոց կաթողիկոսությունից ակնկալվում է, որ Պոլսո պատրիարկության և հատկապես Աթեշյանի հետ առնչվող ցանկացած զարգացումն ու առընչությունը կատարել բոլորովին թափանցիկ՝ իրազեկելով ողջ հայությանը, և համախորհուրդ՝ ՀՀ քաղաքական ղեկավարության հետ։

«Արաքս» շաբաթաթերթ,

Թեհրան, 25 հոկտեմբերի 2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031