Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստիել Դյուպոն-Ֆերիե. «Հայ ուսանողներ ընդունելու թվով Ֆրանսիան երկրորդ երկիրն է աշխարհում»

Հոկտեմբեր 25,2018 15:09

«Էրասմուս+ »-ի «Միջազգային կրեդիտային շարժունակություն» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության կազմում է Եվրոպայի հետ համագործակցության ծրագրի պատասխանատու, Էքս-Մարսել համալսարանի արտաքին կապերի վարչության ներկայացուցիչ Քրիստիել Դյուպոն-Ֆերիեն:

Նա նշեց, որ Ֆրանսիան երկրորդ արտասահմանյան երկիրն է, որտեղ հայ ուսանողները մեկնում են սովորելու: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանը 56 %-ով, նրանից հետո Ֆրանսիան է 9 %-ով` իր հետեւում թողնելով Ուկրաինային (8%), Գերմանիային (6%) եւ ԱՄՆ-ին (3,4%):

Նա մեջբերեց Կամպուս Ֆրանս գործակալության տվյալները, ըստ որոնց, տարեկան 7671 հայ ուսանող է մեկնում արտասահման սովորելու: Ընդ որում, Ֆրանսիայում կրեդիտային միջազգային շարժունության ծրագրով սովորող ուսանողուհիների թիվն ավելի մեծ է, քան ուսանողներինը:

2016-17թթ. Ֆրանսիա մեկնած 1546 ուսանողների 64 %-ը իգական սեռի է: Տիկին Դյուպոն-Ֆերիեն նշեց, որ շարժունության պահանջված մասնագիտությունները բակալավրիատի մակարդակում հետեւյալն են` իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, լեզուներ, գրականություն եւ հասարակական գիտություններ, բուժական գործ, բնական գիտություններ:

Նա նշեց, որ այս վիճակագրությունը չի արտահայտում Էքս-Մարսել համալսարանի հետ համագործակցության պատկերը, քանի որ իրենք չեն ընդունում իրավագիտության եւ տնտեսագիտության բնագավառի ուսանողներին:

Քրիստիել Դյուպոն-Ֆերիեն փաստեց, որ ցավոք, Ֆրանսիան չի մտնում այն երկրների տասնյակի մեջ, որտեղից ամենահաճախն են ժամանում Հայաստանում ուսանելու համար: Նրա խոսքերով, հայկական ուսումնական հաստատությունները տարեկան 5-ից պակաս Ֆրանսիայից ժամանած ուսանող են ընդունում:

Քրիստիել Դյուպոն-Ֆերիեն հավելեց, որ Էքս-Մարսել համալսարանից դասախոսների շարժունության ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երեւանի պետական համալսարան ուղարկել երկրագիտության, շրջակա միջավայրի, պարսկերենի, թուրքերենի եւ արաբերենի մասնագետների:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031