Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Արցախ է այցելել 24. 213 զբոսաշրջիկ, ինչը 18 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված ցուցանիշը: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է զբոսաշրջային ենթակառուցվածքներին, ապա նախարարը նշեց, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտներն Արցախում 64-ն են` 1532 մահճակալով.
«Ունենք յոթ լիցենզավորված զբոսավար, ինը զբոսաշրջային օպերատոր և մեկ զբոսաշրջային գործակալ»,- հայտնեց Լ. Հովհաննիսյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ