Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հոկտեմբեր 25,2018 12:58

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28- 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 25-ի ցերեկը սպասվում է անձրև, 26-ին և 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.30C (1972 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.90C (1977 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031