Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։
Հայտնաբերված դին, ըստ դատաբժշկի, կլինի 40-45 տարեկան կին, որի ինքնությունը ՀՀ ոստիկանությունը պարզում է։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լուիզա Խաչատրյանն էր, որը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է, որը մասնագիտությամբ բժշկուհի էր և աշխատում էր հանրապետությունում հայտնի ծննդատներից մեկում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաբյուր կայքում