Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Ես ուզում եմ, որ ռեյտինգայինը լինի». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 25,2018 12:11

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ։

– Այսինքն՝ դուք կո՞ղմ եք նախագծի ընդունմանը։

– Ես ուզում եմ էնտեղ տեսնել փոփոխություններ ՏԻՄ-ի հետ կապված։ Գյումրիի եւ Վանաձորի վերաբերյալ այնտեղ փոփոխություններ չեն արվել։ Ճիշտ է, քուանշային մասը վերացվել է, բայց քաղաքապետին ընտրում է ավագանին։ Ես կարծում եմ՝ քաղաքապետը չպետք է ավագանուց կախված լինի։ Եթե քաղաքապետը ավագանուց կախված է լինում, ապա դառնում է ավագանու կամակատարը։ Հիմա մեկը կասի, թե ավագանուն ընտրել է ժողովուրդը, բայց ինչի հենց ուղիղ քաղաքապետին չընտրի ժողովուրդը։ Շատ է խոսվել այն մասին, որ Գյումրիում քաղաքապետը ավագանու անդամներին 300-ից 500 հազար դրամ փող է տվել։ Դա ճի՞շտ է, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել, բայց որ ինչ-որ մի բան կա, դա փաստ է։

– Դրա՞ համար դուրս եկաք ԱԺ-ից։

– Միայն դրա համար չէ։ Ես կողմ չեմ, որ ռեյտինգայինը հանվի։ 1996 թվականից ես կուսակցական պատկանելիություն չեմ ունեցել, մասնակցել եմ ընտրություններին եւ Աստծո ողորմածությամբ ժողովուրդը ինձ է քվեարկել։ Եղել է մի պահ, որ կուսակցությունները բոլորը իրար հետ են եղել, պետությունն էլ իրենց օգնել է, ես հաղթել եմ ժողովրդով։ Ժողովուրդը հաղթել է՝ ինձ առաջ տանելով։ Հիմա ինչի՞ եք էդպիսի մարդու ճանապարհը փակում։ Եթե ասում ենք փող ունեցող մարդիկ կգան, գումար կտան, կընտրվեն, ավելի լավ է ճանապարհը փակել, իրավապահ մարմիններ գոյություն ունեն դրա համար, իսկ եթե մարդը ռեյտինգ ունի, թող անցնի։ Եթե պետք է Պողոսը ձայն հավաքի, եւ Երվանդը անցնի, դրան կողմնակից չեմ։ Ասեն՝ գիտեք, էս կուսակցությունը որոշել է, որ դուք լավ տղերք եք, մենք պիտի հավաքվենք, ասենք, որ այ սա պիտի անցնի, ես դեմ եմ սրան։ Այս հարցի հետ կապված ես հիմա իմ կուսակցության հետ չեմ քայլում։ Ռեյտինգայինի մեջ կան էնպիսի մարդիկ, ովքեր առանց կեղծիքի անցել են, օրինակ ես։

– Այսինքն՝ եթե ռեյտինգայինը չլինի, դուք չե՞ք անցնի։

– Ես ուզում եմ, որ ռեյտինգայինը լինի:

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031