Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում ներդրումային տվյալները ոչ պակաս մտահոգիչ են, քան արդեն հրապարակված տվյալները՝ փաստացի իրավիճակի մասին. «168 ժամ»

Հոկտեմբեր 25,2018 12:09

Տարվա երրորդ եռամսյակի ներդրումային տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն դատելով այլ աղբյուրներից ստացվող տեղեկություններից՝ կարելի է ենթադրել, որ երրորդ եռամսյակում ներդրումային հոսքերն առանձնապես չեն ակտիվացել։ Ինչպես նշեցինք, այդ մասին բացեիբաց նշում են նաև վարչապետը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և այլ պաշտոնատար անձինք։

Իրականում ներդրումային տվյալները ոչ պակաս մտահոգիչ են, քան արդեն հրապարակված տվյալները՝ փաստացի իրավիճակի մասին։ Այսօր ներդրումային հոսքի կտրուկ դանդաղումը նշանակում է, որ վաղը տնտեսական ակտիվությունն ավելի ցածր կլինի։ Այսօր մենք տեսնում ենք նախկինում կատարված ու դեռևս շարունակվող ներդրումների արդյունքները։ Վաղը մենք կզգանք այսօր չկատարված ներդրումների հետևանքները։

Այս համատեքստում ստիպված ենք կրկին անգամ խոսել Ամուլսարի ծրագրի մասին։ Կոնկրետ այս տարվա երկրորդ եռամսյակում ներդրումների նվազումը մեծ մասամբ պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցմամբ։ Սակայն հետագա հնարավոր նվազումները նույնպես պայմանավորված են լինելու այս ծրագրով՝ ուղղակիորեն թե անուղղակիորեն։ Այսինքն, խոսքը ոչ թե բուն Ամուլսարի ծրագրով նախատեսված, բայց չկատարված ներդրումների մասին է, այլ այն օտարերկրյա ներդրումների մասին, որոնք կարող էին գալ, սակայն այս դեպքի պատճառով զգուշավորություն կցուցաբերեն։

Բացասական ազդակն արդեն տրված է։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031