Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի գործով նոր զարգացումներ են սկսվել։ Ինչպես հայտնի է, ՀՀ Քննչական կոմիտեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տրդատ Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար։
Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար նշանակվել էր ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, եւ այժմ Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն է անցնում հոգեբուժարաններից մեկում։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ նախաքննական մարմինը որոշել է նոր փորձաքննություններ նշանակել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախկին մարզպետի որդու՝ Տրդատ Խաչատրյանի գործով նշանակվել են ստացիոնար դատաբժշկական, դատահոգեբանական եւ ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննություններ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում