Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանները հրապարակված համաներման նախագծում աննախադեպ ոչինչ չեն նկատել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 25,2018 11:30

Փաստաբանները հրապարակված համաներման նախագծում աննախադեպ ոչինչ չեն նկատել։

Փաստաբան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ նույն կարգավորումներն են, ինչ ունեցել ենք նախկինում՝ որոշակի փոփոխություններով։ Օրինակ, ըստ նրա՝ անզգույշ հանցագործությունների համար, եթե մինչ այս նշված էր առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում, ապա այս նախագծով մինչեւ 6 տարի է. «Համաներման ակտի մեջ տեսնում եմ նաեւ քաղաքական ենթատեքստ, որը նույնպես աննախադեպ չէ, որովհետեւ տարիներ առաջ Մարտի 1,2-ի դեպքերի հետ կապված համաներում կիրառելու նախադեպը եղել է, այժմ էլ ՊՊԾ գնդի գրավման, Սեֆիլյանի հետ կապված։ Սովորական համաներում է։ Ընդհանուր առմամբ՝ իրավական պետությունում ես կարծում եմ, որ համաներման կիրառումը ինքնին մարդասիրական քայլ է, սակայն երբ լինի օբյեկտիվ դատաիրավական համակարգ, երբ Հայաստանի Հանրապետության անունից կայացվող դատական ակտերը լինեն իրականում անկախ, դատարանների կողմից կայացված իրականում օրինական դատավճիռներ, մենք համաներման կարիք չենք ունենա, որովհետեւ այդ հոդվածով դատապարտված անձինք կզգան որոշակի պատասխանատվության, այդ թվում պատիժ կրելու պարտականություն»,- ասաց Պողոսյանը։

Հարցին, թե համաներման նախագծի տեքստում ի՞նչ խնդրահարույց կետեր է նկատել, փաստաբանն ասաց, որ կետեր կան, որոնք ոչ թե խնդրահարույց են, այլ տարընթերցումների տեղիք են տալիս։ «Օրինակ՝ դեպք նկարագրեմ, համաներման 9-րդ կետում սահմանված է, որ համաներում հայտարարելու արդյունքում դադարեցվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականցվող վերահսկողությունը։ Հաջորդ հոդվածում՝ 10-րդում, նշվում է, թե ում վրա չկիրառել համաներումը և նշվում է նաեւ ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, (թմրամիջոցներ իրացնելը, որոնք կատարվել են ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում) այս հոդվածով դատապարտված անձը, որն արդեն իսկ պատժից պայմանական վաղակետ ազատ է արձակված, արդյո՞ք վերահսկողությունը պետք է շարունակել իրականացնել իր նկատմամբ, թե՝ ոչ։ Սա, կարծում եմ, տարըմբռնման եւ տարընթերցման տեղիք է տալու»։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031