Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը, ըստ իս, այն է, որ նա շարունակում է աշխարհին նայել խմբագրի աչքով՝ խմբագրականներ է գրում, վերլուծություններ եւ լրագրողական հետաքննություններ անում ու դավադրություններ հայտնաբերում, հեգնում եւ հանդիմանում է քաղաքական գործիչներին, բռնում նրանց ստերը, կասկածներ հայտնում, վարկածներ առաջ քաշում, անանուն տեղեկություններ հրապարակում։ Այսինքն՝ այն, ինչ անում են լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում։
Բայց այդ վարքը երկրի վարչապետի կողմից, առնվազն, տարօրինակ է։ Երկրի թիվ մեկ դեմքը չպետք է վարկաբեկի ընտրված թեկնածուին, եթե նա ժողովրդի քվեին է արժանացել, եւ չպետք է մեղադրի մի ամբողջ մարզի բնակչությանը՝ ասելով․ «Հեղափոխությունը Սյունիք չի հասել, Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու, քանի դեռ մարզում կան տնտեսական եւ քրեական ուժեր»։
Արմինե Օհանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում