Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ. «Ինչո՞ւ մենք արժանի չենք համաներման մեջ ընդգրկվելու»

Հոկտեմբեր 25,2018 10:36

Պարոն Փաշինյան և պարոն Զեյնալյան

Բազմաթիվ տարբերակներով փորձել եմ կապվել ձեզ հետ, որպեսզի ներկայացնեմ Նորք Մարաշի զինված խմբի գործը, որի շրջանակներում ես ևս հանդիսանում եմ ամբաստանյալ, սակայն ապարդյուն, դուք անհասանելի եք:
Այժմ երբ միակ ու վերջին հույսը համաներումն էր, որով և մենք կստանանք ազատություն, պարզվում է, որ մեզ բացարձակ չեք հիշել, սա էր սպասված ԱՆՆԱԽԱԴԵՊ համաներումը:

Խնդրում եմ անդրադառնալ և նշել գոնե մեկ պատճառ, թե ինչու մենք արժանի չենք համաներման մեջ ընդգրկվելու: Նույն պայքարի շրջանակներում ազատում եք «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, ինչը շատ ողջունելի է, քանի որ նրանք արդարության մարտիկներն են, սակայն մեր և նրանց տարբերությունն այն է, որ մենք որևէ գործողություն չենք արել, իրենք հասցրել են անեն, պայքարը նույնն էր, նախկին իշխանությունների դեմ:

Ինձ առաջադրված է իշխանության յուրացում, նույն հոդվածը ինչ Ռոբերտ Քոչարյանին. սա համարում եք նորմա՞լ, մենք արդյոք նույն աստիճանի վրա կարո՞ղ ենք գտնվել, և ինչ իշխանություն եմ յուրացրել ես:

Այժմ խնդրում և պահանջում եմ նշել այն պատճառները, որը թույլ չի տալիս մեզ ունենալ շուրջ 3 տարի սպասված լիարժեք ազատությունը…

Նելլի ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031