Իջեւան քաղաքից 25 կմ հեռավորությամբ գտնվող, 177 բնակիչ ունեցող Աճարկուտ գյուղի Հրայր Ավալյանի անվան հիմնական դպրոցում սովորում է 9 աշակերտ: Դպրոցի առաջին դասարանն ունի մեկ աշակերտ՝ տղա, որի մայրը Աճարկուտի դպրոցի ուսուցչուհի է, հարեւան Կիրանց գյուղի բնակչուհի: Վերջինս ամեն առավոտ տղային իր հետ Կիրանցից Աճարկուտի դպրոց է տանում:
Աճարկուտի դպրոցի քիմիայի ուսուցչուհին կենսաբանություն է դասավանդում, նաեւ` ֆրանսերեն լեզու: Գյուղի 9-ամյա դպրոցի 9 աշակերտներից 2-ը Աճարկուտի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի երեխաներն են: Աճարկուտի դպրոցում 2-րդ, 3-րդ եւ 4-րդ դասարաններ չկան, 5-րդ ,6-րդ եւ 7-րդ դասարանները միավորված են եռակոմպլեկտ մի դասարանում, 8-րդ եւ 9-րդ դասարանները`երկկոմպլեկտ դասարանում:
Դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը դիմել է Տավուշի մարզպետարան ,որպեսզի եռակոմպլեկտ եւ երկկոմպլեկտ դասարանները տարանջատվեն, քանզի միավորված դասարաններում ուսուցումը արդյունավետ չէ: Մարզպետարանից դեռ չեն պատասխանել այդ խնդրանքին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տարիներ շարունակ այդպիսի գյուղերում կրթության ,,իմիտացիա,,ենք անում՝աշակերտը միայն ուսուցչից չէ սովորում,այլ նաև իր կողքին նստած դասընկերոջից,նակարող է մոտիվացվել եթե կա մրցակցություն սովորողների միջև և այլն:Ուսուցիչն էլ իր մասնագիտական ունակությունները կարող է պատշաճ մակարդակի պահել եթե նորմալ դասարանում է դասավանդում,թե չէ մեկ աշակերտի հետ ինչ պարապմունք….:Նորմալ,հարուստ երկրներում այդպիսի դպրոցներ չեն պահում՝երեխաներին ամեն օր տրանսպորտով տեղափոխում են տասնյակ կիլոմետրեր նորմալ հագեցած դպրոցներում նորմալ կրթություն տալու նպատակով՝և կրթության ծախսերն է կրճատվում,և աշակերտն է նորմալ պայմաններում կրթություն ստանում:Իսկ մենք ձև ենք անում,թե կրթություն ենք տալիս,փոքր համայնքներն ենք պահպանում, և չգիտեմ էլ ինչեր….