Հունաստանի Պորտո-Կարրաս քաղաքում շարունակվում է շախմատի 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Խաղացված հինգ տուրից հետո 16 տարեկան տղաների պայքարում միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը տարել է միայն հաղթանակներ եւ 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հաջող են ընթանում նաեւ 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանի գործերը, որը հինգ հնարավորից 4 միավորով եզրափակում է առաջատարների եռյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ