Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ:
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունը
ամենաներկայացուցչական և քաղաքական առումով ամենաբարձր մակարդակի ԱՄՆ-ի
պատվիրակություններից է, որը անկախությունից ի վեր այցելել է Հայաստան։