«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այս կուսակցությունը, ինչպես նաեւ Դեմոկրատական կուսակցությունն այսօր արտահերթ ընտրություններին ընդառաջ հանդիպում էին կազմակերպել մտավորականների հետ:
«Մենք գտնվում ենք արտաքին կառավարման տակ, արտաքին կառավարումը իրականցվում է մեր տականքի միջոցով»,-մտավորականների առջեւ իր ելույթում ասաց «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը:
Նրա խոսքերով՝ «Արտաքին կառավարման ուժերը մեզանում գտնում են այդ տականքներին եւ նրանց տալիս են ամեն ինչ՝ փող, իշխանություն…նույնը հոգեւոր ոլորտում է՝ ի՞նչ են անում այս աղանդներն, այսքան բազմազան, նրանք տնտեսական, մշակութային ոլորտներում ողողված են: Հիմա էլ նոր փորձանք՝ ԼԳԲՏ-ները փորձում են Հայաստանում կազմակերպեն իրենց իրավունքները»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հովսեփյանը համոզված է՝ այդ ուժերն իբրեւ թե ժողովրդին հանում են իրար դեմ. «Եվ դա հենց քաղաքացիական պատերազմի տեխնոլոգիան է»:
Այս կուսակցությունն ուզում է մասնակցել ընտրություններին, բայց, ըստ Հովսեփյանի, ավելի ուժեղացված. «Մենք գնում ենք խորհրդարանական ընտրությունների, եթե այդ հարցերը չբարձրաձայնենք եւ ասենք՝ մենք գնում ենք սարքենք Հայք, որը միմիայն հայկականության հիման վրա է, այլապես մենք մասնակիցը կլինենք աշխարհակործան ուժերի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ