Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողը մեղադրվում է իր 11-ամյա տղային ծեծելու մեջ

Հոկտեմբեր 24,2018 20:25
cec

Այսօր` հոկտեմբերի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, Բերդ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Հ. Մ.-ի դատավարության առաջին նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. մայիսի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում իր նախկին կնոջ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում գտնվող տանը, վերջինիս հետ վիճաբանության ընթացքում բռունցքներով հարվածներ հասցնելով դեմքին, ծեծի է ենթարկել վիճաբանությունը դադարեցնելու նպատակով միջամտած իր անչափահաս որդուն` 2007թ. ծնված երեխային, նրա առողջությանը պատճառելով ճակատի ձախ կեսի քերծվածք, ձախ աչքի ստորին կոպի շրջանի արյունազեղման ձեւով: Հ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը, քրեական գործով տուժող են ճանաչվել զինծառայողի նախկին կինը եւ նրա որդին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031