Արարատի մարզի Այգավան համայնքը ներկայացնող Մելքոնյանները հանրապետությունում 15 երեխա ունեցող միակ երիտասարդ ընտանիքն են։ Վերջին՝ տասնհինգերորդ երեխան ծնվել է հոկտեմբերի քսաներեքին։
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Վեդու ծննդատուն և շնորհավորել տասը աղջիկ և հինգ տղա ունեցող ընտանիքին ևս մեկ զավակի ծննդյան կապակցությամբ, հանձնել նվերներ, մաղթել առողջություն, ինչպես նաև նրանց մշտապես աջակցելու պատրաստակամություն հայտնել։
Արարատի մարզպետարան