Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թոքմաջյանի կարծիքով, Մեսչյանը, եթե ավելի վաղ նշանակվեր, Երեւանը ծայրահեղ վիճակում չէր հայտնվի

Հոկտեմբեր 24,2018 18:50
levon toqmajyan

Քանդակագործ Լևոն  Թոքմաջյանի դիտարկմամբ, հին ու նոր Երևանի միջև կապ այդպես էլ չստեղծվեց:

«Հինը շատ անխիղճ ձևով քանդվեց, նորն էլ՝ այս անհայրենիք էլիտար շենքերը… Չգիտես, թե հիմա Երևանն ինչ ուղղությամբ է գնում: Կարծում եմ՝ Երևանը չպիտի լինի Եվրոպայի նման, չպիտի լինի Ասիայի նման: Երևանը պիտի լինի Երևանի նման: Հին Երևանի շենքերից յուրաքանչյուրը մարդկային ոգու ճիչ ոնց որ լիներ»,- այսօր հայելի ակումբում ասաց Լեւոն Թոքմաջյանը:

Անդրադառնալով Արթուր Մեսչյանի՝ ճարտարապետ նշանակմանը՝ նա ասաց, որ շատ կցանկանար, որ նա ավելի շուտ նշանակվեր այդ պաշտոնում, որպեսզի Երևանը ծայրահեղ վիճակում  չհայտնվեր, չկառուցվեին էլիտար միանման շենքեր, որտեղ ոչ մի  ճարտարապետական լուծում չկա:

Արվեստագետ Դավիթ Գասպարյանն էլ է գոհ Արթուր Մեսչյանի նշանակումից: Նա համարում է, որ Արթուր Մեսչյանը արտակարգ լավ և բարձր որակով է նախագծել Կոմիտասի թանգարանն ու Մատենադարանի երկրորդ մասնաշենքը:

Ի տարբերություն նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումից առաջացած հասարակական դժգոհություններին՝ այս նշանակումն էլ արվեստագետի սրտովն է. «Նա ուժային կառույցում երկար ճանապարհ անցած մարդ է: Առհասարակ մարդը համակարգի մեջ է իրեն դրսևորում, կոռուպցիոն համակարգի մեջ ինքն էլ ուզի, չուզի դառնալու է այդպիսին, չուզի այդ օղակից դուրս կգա, իր փոխարեն  ուրիշը կգա»:

Դավիթ Գասպարյանը անդրադարձավ նաեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը՝ նշելով հեղափոխությունների  օրինաչափության իր երեք օրինակը. «Թեկուզ երեք փսլնքոտ, բայց՝ մերը: Խելոքները մտածում են՝ կյանքը փոխելու մասին, դժբախտաբար, սրիկաներն էլ վայելում են հեղափոխության  պտուղները, և երրորդը՝ հեղափոխությունը լափում է իր զավակներին: Այս երեք օրինաչափություններից ոչ մեկն էլ չեղավ Հայաստանում…Կա պայքարի ժամանակ, և կա հաշտության ժամանակ, և հենց այդ հաշտության ժամանակն է, որ  շուրջդ ես նայում, նոր կադրեր փնտրում, ոչ միայն նրանց, որոնք հետդ քայլել են, այլև մասնագետների ես բերում գործի գլուխ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031