Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատմեց, որ մի քանի օր առաջ գտնվելով Մոսկվայում ու շրջելով Կարմիր հրապարակում՝ պարզել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակի սալաքարերը տարվել են Հայաստանից։
«Մի քանի օր առաջ Մոսկվայում էի, Կարմիր հրապարակի բուլիժնիկները նկարեցի, բայց պատմությունը չգիտեի, տեղեկացա, որ քարը բերել են Հայաստանից։ Եվ այդ նույն ժամանակահատվածում, երբ մեր Գյումրու Ռուսթավելու անվան փողոցն են շարել, այդ նույն բուլիժնիկներից տարել են Մոսկվա, նայեք նույն շարվածքն է։ Վարպետը չգիտեմ ով է, բայց, քանի որ Գյումրիում հիմա փողոցաշինություն է, ես ակամա ուշադրություն դարձրեցի Մոսկվայի Կարմիր հրապարակի մանրաքարերին։ Այնքան լավ զգացի ինձ, երբ ճարտարապետն ասաց, որ Հայաստանից են բերել․ և՛ զարմանալի էր, և պարծենալու», ասաց Գյումրու քաղաքապետը։
Իսկ թե Գյումրիում փողոցաշինությունն ինչո՞ւ այսքան ձգձգվեց, Սամվել Բալասանյանի պարզաբանումները քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ