«Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքական հայտ է ներկայացնում: Ովքե՞ր կգնան նրա հետեւից. ռեւանշիստները եւ այն ՀՀԿ-ականները, որոնք արկածախնդրորեն ցանկանում են տապալել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջը»,-նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցության համագումարում այսօր հայտարարեց կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
«Մենք սատարում ենք այդ պահանջը եւ պատրաստ ենք դրա իրագործման համար դուրս գալ փողոցային պայքարի»,-վստահեցրեց նա:
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ժողովրդական դաժան ցասման կարժանան այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն տապալել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
«Այսօր էլ մենք կանգնած ենք հեղափոխության արժեքների վերջնական կայացման համար, սակայն վստահ ենք, որ քաղաքական զարգացման նոր փուլերում պետք է պահպանել բազմակարծությունը»,-եզրափակեց Արմեն Մկրտչյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ