Լեհաստանի Զամոշչ քաղաքում շարունակվում է U20 եւ U23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից ավագ տարիքային խմբում պայքարում էր միայն 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը:
Հայաստանցին պոկում վարժությունում երեք մոտեցումներից հաջող կատարեց երկուսը եւ 146 կիլոգրամով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հրում վարժությունում Ժորժը ցույց տվեց 176 կգ (4-րդ տեղ) եւ երկամարտի 322 կիլոգրամով պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ