Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական է արդեն երազկոտ կերպով Հարավային Կովկաս թռչող յուրաքանչյուր վաշինգտոնյան կամ բրյուսելյան (ՆԱՏՕ) ճուռակի համարել աղավնի». Վիտալի Արկով

Հոկտեմբեր 24,2018 17:32

Այո, հավաքական Արևմուտքը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հայտարարում, որ անհրաժեշտ  է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Սակայն ըստ էության (առաջին հերթին ԱՄՆ-ի մոտ) իրական շահագրգռվածություն այդ հարցում չկա, քանի որ այսօր Հարավային Կովկասում ձևավորված իրավիճակը (այդ թվում Թբիլիսի-Ցխինվալի, Սուխում-Մոսկվա առանցքը) նրան ձեռնտու է, քանի որ դա հնարավորություն է տալիս շահարկել նրանց սպասումները՝ հօգուտ սեփական շահերի, politrus.com պորտալում գրում է քաղաքագետ Վիտալի Արկովը:

«Բավական է արդեն երազկոտ կերպով Հարավային Կովկաս թռչող յուրաքանչյուր վաշինգտոնյան կամ բրյուսելյան (ՆԱՏՕ) ճուռակի համարել աղավնի, որը շտապում է Բաքվի վերահսկողության տակ վերադարձնել ոչ միայն Երևանի կողմից ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ օկուպացված տարածքները, այլև հենց այդ տարածքը»,- գրում է Արկովը:

Հոդվածագիրը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասի, առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ (քանի որ Վրաստանն արդեն մեծ հաշով նրանց վերահսկողության տակ է) դարձյալ ուժեղացված հետաքրքրությունը բացատրվում է Իրանի և Ռուսաստանի հետ դիմակայության սրացմամբ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի «պոչը տրորելու» անհրաժեշտությամբ:

Հենց այդ պատճառով, ըստ Արկովի, ղարաբաղյան հարցում Արևմուտքը կշարունակի Բաքվին խոստանալ աջակցություն՝ տարածքները վերադարձնելու, իսկ Երևանին՝ Բաքվի հնարավոր ռազմական ագրեսիայից պաշտպանելու գործում, և այդ ամենը՝ Վաշինգտոնի ուղեծիր անցնելու դիմաց:

«Հին Հռոմի ժամանակներից առանցքային ոչ մի բան աշխարհակարգում չի փոխվել. դու կամ վասալ ես (նոր մեկնաբանությամբ՝ գործընկեր), կամ թշնամի»,- կարծում է հեղինակը:

Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալով ԱՄՆ քաղաքականության մեջ շատ բան է փոխվել: Մասնավորապես, այլևս չեն փորձում իրենց ոչ գեղեցիկ գործողությունները ներկայացնել գեղեցիկ կերպով, ինչպես օրինակ՝ «ժողովրդի փրկություն բռնապետից»  կամ «ժողովրդավարության վերականգնում»: Անկեղծ խոստովանում են. այս կամ այն պետության գործողությունները չեն բխում Վաշինգտոնի և ԱՄՆ վերնախավում առանձին կլանների շահերից, եզրափակում է Արկովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031