Հայտարարություն
«Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ»-ի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստրատուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30 %-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20 %-ի չափով:
Երևանի պետական համալսարանի ռեկտորատի նիստի քննարկման արդյունքում ընդունվեց որոշում, ըստ որի՝ այսուհետ Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր, մագիստրատուրա՝ 14 միավոր), 30 %-ից բացի կստանան նաև լրացուցիչ 20 % զեղչ, որը նախկինում տրամադրվում էր ՀԵՀ-ի կողմից:
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ռեկտորատին կամ Ուսանողական խորհրդին։
ԵՊՀ ռեկտորատ