Aravot.am-ը Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտյուշ Ղուկասյանից հետաքրքրվեց` մտահոգություն չունի՞, որ աշխատանքից ազատված բոլոր դասախոսները եւ աշխատակիցները հերթով կարող են դատի տալ իրեն եւ դատը շահել, ինչպես օրինակ մասնակիորեն շահել է նույն բուհի դասախոս, արհմիության նախագահ Համլետ Հովսեփյանը:
Ռեկտորը չցանկացավ մեկնաբանել, ասաց, որ դիմենք Համլետ Հովսեփյանին: Երբ ասացինք, որ նրա հետ խոսել ենք, ասաց, որ մտահոգված է: «Եթե Փաշինյանի այսօրվա ելույթը լսեք Գորիսի եւ Սյունիքի մաֆիայի մասին` տնտեսական եւ իրավական, դա այդ գործերից մեկն է»,- ասաց ռեկտորն ու անջատեց հեռախոսը:
Նորից զանգեցինք Արտյուշ Ղուկասյանին, խնդրեցինք հստակություն մտցնել, թե ինչ կապ ունեն իր դեմ դուրս եկած եւ այդ պատճառով ազատված դասախոսները իր նշած մաֆիայի հետ: Ռեկտորը չցանկացավ ոչինչ մանրամասնել, ասաց, որ ավելի ուշ հրապարակային պարզաբանումներ կտա, գուցե նաեւ գրավոր պատասխանի մեր հարցերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ