ԱԺ-ում քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցում քվեարկությանը, ՀՅԴ-ն հետեւեց նույն օրինակին:
Քվեարկության արդյունքներով 11 ձեռնպահ եղավ, 1 դեմ ու Փաշինյանը վարչապետ չընտրվեց, ինչպես սպասվում էր:
Ձեռնպահ քվեարկողներից էին «Ելքի» եւ ՀՀԿ-ի պատգամավորները: Դեմ քվեարկեց Սամվել Ալեքսանյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կատակեց. «Շնորհավորում եմ որոշումը չընդունվելու կապակցությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ