«Զինանոց-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն