Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ սկսեցին մեղադրել ՌԴ-ին ծախվելու մեջ». Փաշինյանը՝ արտաքին քաղաքականության խնդիրների մասին

Հոկտեմբեր 24,2018 13:46

«Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց արտաքին քաղաքականության մասին: Փաշինյանը պատասխանեց, որ այս ընթացքում անընդհատ ահազանգեր են հնչում, որ իրենց կառավարությունը ինչ-որ արտաքին քաղաքական օրակարգ է ձախողել, տապալել, ջախջախել. «Սկզբից մեծ ահազանգ կար, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջնականորեն ու անշրջելիորեն փչացել են: Այսօր ես կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններում երբեք վստահության այսպիսի բարձր մակարդակ չի եղել, ինչքան մենք ունենք: Հետո մեզ սկսեցին մեղադրել ՌԴ-ին ծախվելու մեջ ու ասացին՝ այ, եթե ՌԴ-ին ծախվել եք, ուրեմն Արեւմուտքի, Եվրոպայի հետ հարաբերությունները լրիվ ձախողվեցին: Թույլ տվեք ասել, որ եվրոպական մեր գործընկերների հետ հարաբերություններում նույնպես երբեք փոխվստահության այսպիսի բարձր մակարդակ չի եղել: Սպասվում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության այցը, պետք է բանակցություններ լինեն ու համոզված եմ,, մենք նույն էֆեկտի կհասնենք այստեղ»:

Գաղտնիքը, ըստ Փաշինյանի, լեգիտիմությունն է, որը սկզբունքային է հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում:

Փաշինյանն ասաց, որ սա չի նշանակում, թե արտաքին հարաբերության բոլոր խնդիրները լուծված են, մեկ հարց է լուծված՝ մեզ ընկալում են՝ որպես գործընկեր ու Հայաստանը անկեղծ է իր գործընկերների հետ. «Կան թնջուկներ, որոնք մենք պետք է կարողանանք լուծել, քննարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031