Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները

Հոկտեմբեր 24,2018 13:42

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Ռավրիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրվող բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները: ՀԲ պաշտոնյային առավելապես հետաքրքրել են մեր երկրում սննդամթերքի, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի, անվտանգության ապահովման համար նախատեսված ենթակառուցվածքների առկայությունը, լաբարատոր կարողությունների մակարդակը: «Եվրոպական երկրներում սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները շատ խիստ են և ցանկալի է տեղեկանալ, թե դրանց ապահովման համար ի՞նչ հնարավորություններ կամ կարիքներ ունի Հայաստանը»,- ասել է Քրիստոֆ Ռավրին:

Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ այսօր Հայաստանում գործում է առնվազն երեք լաբորատորիա, որոնք հագեցած են սննդամթերքի անվտանգության լիարժեք ու համակողմանի փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ավելին՝ ունեն միջազգային հավատարմագրում: «Ցանկացած երկիր անվտանգ պտուղ-բանջարեղեն արտահանելու համար մեր երկրում ստեղծված են բոլոր պայմանները, մասնավորապես՝ ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն մեկ տարի է ունի միջազգային հավատարմագրում և իրականացնում է միջազգային՝ այդ թվում և Եվրամիության կողմից սահմանված, չափորոշիչներին համապատասխան հետազոտություններ»,- ներկայացրել է տեսչական մարմնի ղեկավարը:

Բիզնես-հետաքրքրությունների առկայության պարագայում՝ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինն իր բոլոր կարողություններով կնպաստի Եվրամիության երկրներ հայկական անվտանգ պտուղ-բանջարեղենի արտահանմանը, վստահեցրել է ՍԱՏՄ ղեկավարը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031