Քիչ առաջ Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջից ինքնասպանություն գործելու փորձ է կատարել Գյումրիում ճանաչված մուրացկաններից մեկը՝ Կարեն Ասմարյանը: Նրան գյումրեցիները ճանաչում են «Կացին» մականունով:
Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ փոխանցեց, որ 1983թ. ծնված Կ. Ն-ն Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող կամրջից ինքնասպանության փորձ է կատարել, ՃՈ աշխատակիցները նկատել են, կանխել: Նրան տարել են բաժին, հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
https://www.youtube.com/watch?v=sAmbGxd8xDw&feature=youtu.be&fbclid=IwAR1AVEGC80HUuFOnderlHsGq-RYBP5We9IuZ0w2Le2JCGWpyOK8BrXpNejM
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ