ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը։
Քննարկման արդյունքում` հանձնաժողովի որոշմամբ «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդը։
Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով