Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիները ներկայացրել են բնակարաններ ձեռք բերելու նպատակով «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը խոշոր չափերով վճարված գումարները խաբեությամբ հափշտակվելու հանգամանքները

Հոկտեմբեր 24,2018 13:02

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ընդունել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով տուժողներին, ովքեր Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Վարդանանց 69 և Չարենցի 70/8 հասցեներում գտնվող շենքերից բնակարաններ ձեռք բերելու նպատակով ընկերության հետ պայմանագրեր են կնքել, վճարումներ կատարել, բայց ցայսօր չունեն սեփականության իրավունք։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանը, կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արման Նշանյանը։

Քաղաքացիները ներկայացրել են բնակարաններ ձեռք բերելու նպատակով «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը խոշոր չափերով վճարված գումարները խաբեությամբ հափշտակվելու, ընկերության գործողություններից տուժելու և իրենց բնակարանները ձեռք բերելու իրավունքից մինչ օրս զրկված լինելու հանգամանքները, հայտնել դրանց վերաբերյալ իրենց մտահոգությունները:

Հանդիպման ընթացքում քաղաքացիներին տեղեկատվություն է տրամադրվել՝ քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների ու դրանց արդյունքների վերաբերյալ։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավաստիացրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, առերևույթ խարդախությունից տուժած քաղաքացիների՝ քրեական գործով տուժողների, դատավարական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Քաղաքացիները հանդիպման ընթացքում հայտնել են գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք տեղեկություններ, որոնք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը հանձնարարել է դարձնել քննության առարկա և դրանց ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ դատավարական և քննչական գործողություններ:

Ս.Ավետիսյանն արձանագրել է, որ ցանկացած տեղեկատվություն կարող է օգտակար լինել քննությանը և առաջարկել քաղաքացիներին՝ համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ և հայտնել իրենց հայտնի տվյալները՝ երաշխավորելով, որ դրանք անմիջապես կդառնան քննության առարկա։

«Մեր ցանկությունն ու նպատակը նույնն է՝ պարզել իրականությունը, տալ իրավական գնահատական, վերականգնել քաղաքացիների խախտված իրավունքները, և ցանկացած ծավալի տեղեկություն կարող է կարևոր նշանակություն ունենալ գործի համար»,- ասել է Ս.Ավետիսյանը:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031