«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց փաստաբան Վահե Գրիգորյանի հետ մարտի 1-ի գործով քննության ընթացքի մասին։
– Եթե օբյեկտիվ մոտենանք իրավիճակին, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, իսկ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեն կանչում հարցաքննության։ Ի վերջո, նա էր կազմակերպել, մարդկանց հրավիրել հանրահավաքի, ու եղավ այն, ինչ եղավ։
– Տեսեք, երբ դեպքը քննում ենք, քննում ենք քրեական դատավարության սկզբունքներով եւ սպանության դեպքում սպանողին եմ մեղադրում, ծեծի դեպքում ծեծողին եմ մեղադրում։
– Իսկ անձի՞ն, ով կազմակերպել է:
– Հանրահավաք հրավիրողին քրեական մեղադրանք նախատեսված չէ Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ է նշանակում՝ մարդկանց հրավիրել է, եւ մարդիկ էլ գնացել են, բայց ելքը ինչ է՝ սպանություն, սպանողին են մեղադրում։
– Իսկ անձը, որը հրավիրել է, ըստ էության, կազմակերպիչն է, իրեն չպե՞տք է հարցաքննել։
– Այդ հարցը ուղղեք ՀՔԾ-ին, բայց եթե դուք լրահոսին հետեւել եք, առաջին նախագահը դեպքի վերաբերյալ մանրամասն բացատրություններ, իրեն հասանելի ողջ տեղեկատվությունը կարծեմ մեկ օր անց հրապարակել է, եւ իր այդ հրապարակումներից է շատ բան հայտնի եղել մարտի 1-ի վաղ առավոտյան դեպքերի վերաբերյալ, այսինքն՝ ես չեմ պատկերացնում դրանից ավել էլ ինչ…։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում