ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի:
Հայտնում ենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիշյալ համալսարանից բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացուհի: Քաղաքացուհուն, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք չի վնասել, որևէ մեկի կողմից հարձակում չի եղել, ինչի կապակցությամբ նա ոստիկանությունում տվել է բացատրություն:
Հաշվի առնելով կատարվածի անձնական վարկածը՝ քաղաքացուհու վնասվածքների վերաբերյալ մանրամասներ հայտնել չենք կարող: Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն