Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ՌԴ դեսպան. «Շատ կարեւոր է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է այն մասին, որ ՌԴ-ն եղել, մնում եւ լինելու է գործընկեր Հայաստանի համար». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 24,2018 12:11

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն իր պաշտոնը ստանձնել էր ՌԴ նախագահ

Վլադիմիր Պուտինի ապրիլի 6-ին ստորագրված հրամանագրով եւ, ըստ էության, իր աշխատանքը սկսել է արդեն թավշյա հեղափոխությունից հետո՝ աշխատելով նորընտիր վարչապետի եւ կառավարության հետ։

-Ըստ էության, Հայաստանում իշխանության փոփոխությունը չի ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

– Գիտեք, ես ելնում եմ այն մտքից, որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան լայն են եւ ամուր, որ այդպիսի հանգամանքները չեն կարող ազդել։ Իհարկե, այն քաղաքական ուղղվածությունը, որով առաջնորդվում է ղեկավարությունը, նշանակություն ունի։ Եվ այդ առումով մենք շատ ուշադիր ենք լսում այն ազդանշաններին, որոնք գալիս են ղեկավարությունից։ Շատ կարեւոր է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է այն մասին, որ ՌԴ-ն եղել, մնում եւ լինելու է գործընկեր Հայաստանի համար։ Եվ սա համապատասխանում է վերջին տարիներին տարվող քաղաքականությանը։

– Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո շատ է նշվում այն մասին, որ Ռուսաստանը մշտապես խառնվում է Հայաստանի ներքին կյանքին։

– Ես այդպես չեմ կարծում։ Մեր քաղաքականությունը կառուցված է Հայաստանի ներքին կյանքին չխառնվելու հանգամանքով։ Այն դիրքը, որ ՌԴ-ն զբաղեցրել է նաեւ այս տարվա գարնանը, երբ ընթանում էին հայտնի իրադարձությունները, շատ զուսպ էին։ Մենք շատ խնամքով ենք վերաբերվում Հայաստանին եւ այստեղ ընթացող իրադարձություններին։

Իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանում կայունություն լինի, հայ ազգը ճիշտ որոշում կայացնի, այն փոփոխությունները, որոնք եղել են, հիմք դառնան երկրի հետագա զարգացման։ Բնականաբար ՌԴ-ի կողմից Հայաստանի ներքին հարցերին խառնվելու մասին որեւէ հարց չի եղել եւ չի էլ լինելու։ Բայց դա չի նշանակում, թե մեզ համար միեւնույն է, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ մեզ համար այն եղբայրական երկիր է։ Իհարկե, մենք բաց ենք այլ երկրների հետ հարաբերությունների հարցում, սակայն Հայաստանը մեզ համար մոտ երկիր է եւ ռազմավարական գործընկեր է։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031