Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը՝ խոշոր կաշառքի համար պատգամավորի կալանավորելու մասին

Հոկտեմբեր 24,2018 12:07

Այսօր ԱԺ նիստում քննարկվում է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին «չընտրելու» հարցը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ուշագրավ հայտարարություններ արեց:

Նա ասաց. «ԱԺ պատգամավորի նկատմամբ այսօր կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է եւ արդեն 2 ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը մտավ՝ նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է: Բայց, օրինակ, 3 ամիս է, այդ թուղթը չի գալիս, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե այդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են, ամեն օր՝ էսօր-էգուց, էսօր-էգուց: Լավ, մի շաբաթ էլ ձգեն, մի ամիս ձգեն, բայց տարբերակ չկա, այդ պատգամավորը կալանավորվելու է ու դա լինելու Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ պաշտոնյաների հետեւից»:

Փաշինյանը զարմացած էր. «Երկու օր առաջ ձերբակալվում է հարկային տեսչության պետի տեղակալ՝ 1 մլն դրամ կաշառք վերցնելու համար Բացատրե՛ք, ո՞վ է այն մարդը, որ այսօրվա Հայաստանում կաշառք է պահանջում ու վերցնում: Ո՞վ է էդ մարդը, ի՞նչ է ներկայացնում ի՞նչ է տեղադրված նրա գանգատուփի մեջ, մի հատ մեկը կարա՞ ինձ բացատրի»:

Նա ասաց՝ հեղափոխություն տեղի է ունեցել, իշխանափոխություն ոչ, քանի ՀՀ-ում պաշտոնյա կա, որ մտածում է կաշառք վերցնելու մասին, ուրեմն չի եղել: Եթե հեղափոխությունը եղավ 1.5 ամսում, իշխանափոխություն անելն ավելի բարդ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031