Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ցանկացած ժամանակ փոխել ավտոմատ համակարգի կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդը/կառավարչին և իր կուտակային հատկացումները ուղղել իր նախընտրած ֆոնդ:
Այս փոփոխությունը մասնակիցը կարող է կատարել առցանց՝ www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի և քարտը կարդացող սարքի միջոցով, կամ հաշվի օպերատորների միջոցով՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է ներկայացնել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում»:
Հաշվի օպերատորներն են` Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը: Դիմումը կարելի է ներկայացնել մոտակա մասնաճյուղում:
Միևնույն կառավարչի առաջարկած ֆոնդերի միջև փոփոխություն կատարելը անվճար է, իսկ եթե մասնակիցը ցանկանում է մեկ կառավարչի մոտ կուտակված իր գումարը տեղափոխել այլ կառավարչի մոտ, ապա այս գործարքը անվճար է տարվա մեջ մեկ անգամ: Մեկ տարվա ընթացքում նույն գործարքը երկրորդ և ավելի անգամ կատարելու դեպքում մասնակցից կգանձվի որոշակի վճար` փայերի մարման և տեղափոխման հետ կապված վարչական ծախսերի չափով:
«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմումը» մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու պահից սկսած՝ մասնակցի կուտակային հատկացումներն ուղղվում են նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդ:
Ինչով են տարբերվում կառավարիչների առաջարկած կենսաթոշակային ֆոնդերը և ինչ ֆոնդ ընտրել կուտակային համակարգի մասնակցին, մանրամասն ներկայացված է հոլովակում՝
Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ նամակ ուղղելով հետևյալ էջի միջոցով՝ http://epension.am/am/feedback:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ)