Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Մուրադյանը մեկն էր ՀՀԿ այն պատգամավորներից, որոնք կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի նոր նախագծին կողմ քվեարկեցին:
Ռուզաննա Մուրադյանը 1 շաբաթ ժամկետ ունի, նա կարող է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը, եթե չվերցնի, նրա լիազորությունները կդադարեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ