ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը օրեր առաջ ԱԺ ամբիոնից բողոքում էր, որ Փաշինյանը որոշել է արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին: Նա ասում էր. «կարծիքի մոնոպոլիա՞ է լինելու, այսինքն՝ էդ կարծիքը հնչեցվել է՝ руки вверх, ու գնում ենք էն յա՞ն, իհարկե՝ ոչ»:
Երեկ «Առավոտը» Մելքումյանին հարցրեց՝ հիմա Նիկոլ Փաշինյանը ձեզ «руки вверх» չարե՞ց, Ծառուկյանի հետ հուշագրի ստորագրումից հետո էլ չե՞ք տեսնում այդ խնդիրները, որ դեկտեմբերին լինեն ընտրություններ, Մելքումյանը պատասխանեց. «Չէ, բացարձակ, որեւէ մեկը մեզ չի կարող руки вверх ասել»: Հարցին՝ ձեզ չե՞ն պարտադրել փոխել ձեր կարծիքը, ճնշել, նա պատասխանեց. «Չէ, նմա՞ն եմ ես…»: Մելքումյանի խոսքով՝ «ոչ թե խնդիր չկա, այն հարցադրումները, որ մենք ակնկալում էինք, լուծվում են, ընթացքի մեջ են, քաղաքական ուժերը խոսում են, էլի եմ ասում՝ լավ կլիներ մի քիչ էլ ժամանակ լիներ, բայց հիմա ինչ կա, պիտի անենք»: Ըստ նրա՝ այն ժամանակ դեռ Ընտրական օրենսգիրքն էլ չէին բերել. «Բայց տենց էլ չէր, չէ՞, որ Ընտրական օրենսգիրքը արագ կարող էին բերել, բայց իրենք էլ մոբիլիզացվեցին, բերեցին: Կոնսենսուս եղավ, մեծ մասը հարցերի դուրս եկավ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
23.10.2018
երբ կգա ժամանակը? այս քամելոնների ձայնը չլսելու