Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գունաբաժանման վեճ վարչական դատարանում. սեւ՞, թե՞ կանաչ-սպիտակ

Հոկտեմբեր 24,2018 14:00

Չգրանցված նշանի օգտագործման համար պատասխանատվությո՞ւն

Հայցվորը, ըստ «Յուքոմի»՝ «UTAXSI» իրավատերն է, սեւ գույնն է նրանը, «Համակցված նշանը», իսկ չգրանցված ապրանքային նշանը՝ կանաչ-սպիտակը: Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ ավարտվեց «Յուտաքսի» ՍՊ ընկերության հայցի քննությունը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ: Երրորդ անձ էր ճանաչվել «Յուքոմ» ընկերությունը:

Հայցվորը պահանջում էր անվավեր ճանաչել անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին հանձնաժողովի կայացրած որոշումը:

Երկու ընկերությունները՝ հայցվորի եւ պատասխանող «Յուքոմ» ապրանքային նշանի նմանություն են ունեցել՝ կանաչ եւ սպիտակ գունային համադրության նշանները: «UTAXSI» ընկերության ներկայացուցիչը վկայակոչել էր «Ապրանքային նշանների մասին» օրենքի համապատասխան հոդվածը, համաձայն որի, իրենք երեք տարի առաջ մտավոր սեփականության գործակալություն են ներկայացրել իրենց ապրանքային նշանը, գրանցել, տրվել է իրավական պաշտպանություն, միջազգային ծառայությունների իրականացման նպատակով:

Գունային պահպանության հարց այդ ժամանակ չի էլ բարձրացվել:Հայցվորի ներկայացուցիչը դատարանում տեղեկացրել էր, որ վիճարկվող որոշման հեղինակները՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ իր որոշման մեջ նշում է այն մասին, որ ապրանքային նշանը նման «գունաբաժանմամբ» գրանցված չի եղել մտավոր սեփականության գործակալությունում, եւ պահանջել էր վարչական պատասխանատվության ենթարկել «իրավախախտ» ընկերությանը: Հայցվորը հղում էր կատարել «Ապրանքային նշանի մասին» օրենքի հոդված 8-ին, որով սահմանված են, թե որպես ապրանքային նշաններ՝ որոնք կարող են գրանցվել: Ըստ օրենքի կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես՝ բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները, տառերը կամ թվերը, նկարները, պատկերները կամ խորհրդանշանները, եռաչափ պատկերները, մասնավորապես՝ ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը, հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները, ձայնային ազդանշանները. եւ «նիշերի ցանկացած համակցությունները»: «Յուքոմն» է դիմել վարչական մարմնին իր՝ ապրանքային նշանի օգտագործման մասին, ինչի հիման վրա էլ տնտեսական մրցակցության հանձնաժողովը որոշում է կայացրել այս գործով հայցվորին ենթարկել պատասխանատվության: Ըստ հայցվորի, ինքը չի օգտագործել չգրանցված ապրանքային նշան, հետեւաբար, հանձնաժողովն իրեն պատասխանատվության է ենթարկել չեղած բանի համար՝ չօգտագործված նշանի համար:

Հանձնաժողովի նախագահ Ա.Շաբոյանն առարկություններ էր ուղարկել վարչական դատարան:Համաձայն դրանց, անցյալ տարի հոկտեմբերի 9-ին, երբ դիմել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, հայտնել է, որ 2016թ. հունիսի 10-ին մտավոր սեփականության գործակալությունը գրանցել էր «Յուքոմի» ապրանքային նշանը կանաչ եւ սպիտակ գունային համակցությամբ: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 7-ին նույն մտավոր գործակալությունը գրանցել էր «Յուտաքսի» ընկերության «Տաքսի»-ն, որն ինքնուրույն պահպանության օբյեկտ չէ, քանի որ իրավատերն ըստ գործի նյութերի, հայցվորն է: Ըստ «Յուքոմի», ցանկացած գույնով կարող է հայցվորը իրավատեր հանդես գալ, գույնը նրա համար պարտադիր նորմ չէ, ապրանքային նշանի պարտադիր մաս, եւ ինչը չի նշանակում, թե ապրանքային նշանից բացակայում է պարտադիր «հատվածը»:Հանձնաժողովը դատարանին հայտնել էր, որ հայցվորը կանաչ-սպիտակը օգտագործել է իր կայքում, էլեկտրոնային հարթակում, գրասենյակի շենքի արտաքին գովազդման ժամանակ, համապատասխան տաքսի ծառայության մեքենաների վրա:Ըստ հանձնաժողովի, տվյալ գործով իրենք գործ ունեն ոչ թե «անբարեխիղճ մրցակցության գործողության» հետ, այլ «Շփոթելու աստիճան նման չգրանցված նշանի օգտագործման» հետ:

«Յուքոմ» ընկերությունը նույնպես առարկել էր հայցվորի փաստարկներին, հղում կատարելով «Ապրանքային նշանի մասին» օրենքի՝ հայտի պայմաններին.
«Հայտը պետք է պարունակի՝ տեղեկություններ, որոնք նույնականացնում են հայտատուին եւ նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում. մասնավորապես պետք է լինի նշում, որ գունային համակցությունը ապրանքային նշանի տարբերակիչ հատկանիշ է:Հայցվորը, ըստ «Յուքոմի», «UTAXSI» իրավատերն է, սեւ գույնն է նրանը, «Համակցված նշանը», իսկ չգրանցվածը՝ կանաչ-սպիտակը:Ըստ էության գունային պահպանություն նրան չի տրված:

Դատարանը բավարարել է «UTAXSI»-ի պահանջը, անվավեր ճանաչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անցյալ տարվա վիճարկվող 314-Ա որոշումը:Դատարանն արձանագրել էր, որ հայցվորը զրկված է եղել այս փաստի դեմ իրավական պաշտպանություն կազմակերպելու, դիրքորոշումներ ներկայացնելու հնարավորությունից, վարչական մարմնում նրա նկատմամբ «ածանցվել» է մեկ այլ խախտում: ՀՀ վարչական դատարանն արձանագրեց «Յուտաքսի» ընկերության իրավունքը՝ օգտագործել իր գրանցված ապրանքային նշանը ցանկացած՝ այդ թվում կանաչ եւ սպիտակ գույներով:

Ի դեպ, «Յուտաքսի»-ի շահերը դատարանում ներկայացրել է ՝ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

23.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031