Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի. «Ա1+»

Հոկտեմբեր 23,2018 23:03

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 18-ին վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։

Այդ մասին «Ա1+»-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից։

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում:

Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր իր եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031