Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն նախկինի՝ ներկայիս կառավարությունն այդ ընդդիմախոսությունը չի անելու սոփեստաբար. Արտակ Զեյնալյան

Հոկտեմբեր 23,2018 22:15

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի փաստմամբ՝ ռազմավարական դատավարությունների մասին Հայաստանում նեղ շրջանակներն են լավ տեղեկացված և լայն հանրությունը դրանից տեղյակ չէ:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հանրային քննարկումների շարքի  շրջանակներում «Նոր Հայաստան. բարեփոխումների օրակարգն արդարադատության և արդյունավետ կառավարման ոլորտներում» խորագրով քննարկմանն անդրադարձ կատարվեց ռազմավարական դատավարությանը:

Արտակ Զեյնալյանը նշեց՝ ՀՀ-ն այս ոլորտում բավականին լավ արդյունքներ է ցուցաբերել. «Այսօր ԸՕ տասնյակ իրավակարգավորումներ ռազմավարական դատավարությունների արգասիք են: Օրինակ՝ այնպիսի կարևորագույն ինստիտուտ, ինչպիսին  տեղեկատվության ազատության իրավունքի իրացումն է, զարգացում է ստացել ռազմավարական դատավարությունների միջոցով»:

Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ՝ ռազմավարական դատավարությունները իրավական, գործնական և գիտական գործընթացներ են, և առաջադրված յուրաքանչյուր թեզ կամ հաստատվում է, կամ հերքվում: Այնուհետև ասաց. «Որպես ռազմավարական դատավարություն իրականացրած անձնավորություն նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ընդդիմախոսներին, քանի որ գիտական գործընթացներն առանց ընդդիմախոսների հնարավոր չէ: Ի տարբերություն նախկինի՝ ներկայիս կառավարությունն այդ օպոնենտությունը չի անելու սոփեստաբար: Եթե լինելուն է օպոնենտություն, լինելու է ակադեմիական, գիտական և նպատակամղված է լինելու միայն ճշմարտության բացահայտմանը»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանն արձանագրեց՝ դատական համակարգում կա լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն. «Թերևս երեք գործիք ունենք. ՄԻՊ ինստիտուտը ոչ միայն ընդունում է անհատական դիմումներ, այլև երկրորդ ուղղությունն ունի՝ ՍԴ դիմելու ՄԻՊ լիազորությամբ: Կա երրորդ ուղղությունը՝ հատուկ կարծիքների, դիրքորոշումների ներկայացման մեխանիզմ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նկատեց՝ նոր Հայաստանում ռազմավարական դատավարությունը ժողովրդավարության, իրավական բարեփոխումների տեսակետից վերստին իր արդիականությունը ձեռք է բերում նոր իմաստով. «Եթե նախկինում դա ավելի շատ նպատակ ուներ բացահայտել համակարգային խնդիրները՝ օրենսդրություն և դրանց կիրառման առումով և անընդհատ արձանագրելու ճանապարհով էինք գնում, ապա տարիների ընթացքում կուտակված այն փորձը և ավելի, այդ ռազմավարական դատավարության արդյունքում արձանագրված խնդիրները պետք է իմի բերել և ամրագրել օրենսդրության մեջ փոփոխության կատարման և պետական մարմինների գործելակերպում փոփոխության հասնելու անգնահատելի տեղ ունենք»:

Իրավաբան-փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրեց դատական գործերի ռազմավարական նշանակությունը:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության փորձագետ Արաքս Մելքոնյանը նշեց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ռազմավարական դատավարությունը. «Ռազմավարական դատավարության ազդեցությունը լինում է մի քանի մակարդակներում: Օրինակ՝ օրենսդրական բարեփոխումներ,   սոցիալական, քաղաքական և իրավունքի գերակայության աստիճանի հարգանքի փոփոխություն հասարակությունում: Միևնույն է, մենք առաջնորդվում ենք տուժողի իրավունքների պաշտպանությամբ: Գնահատում ենք՝ արդյոք այն կբերի տուժողի իրավունքների խախտումների՞, քանի որ առաջին շահառուն տուժողն է: Ռազմավարական դատավարությունը պետությունում հասարակության իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի բարձրացմանն է ուղղված, բայց այս առումով շատ անելիքներ ունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031