Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Հոկտեմբեր 23,2018 20:22

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Թելման Թադևոսյանին: Ամենակարևոր մոտեցումը, որ հատկանշել է Երևանի քաղաքապետը, բնակիչների կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրին քաջատեղյակ լինելն է, ինչն էլ հնարավորություն կտա գտնել ու կիրառել համակարգային լուծումներ: Քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել այն աշխատանքը, որը կատարվել է ի նպաստ նուբարաշենցիների խնդիրների լուծման:

«Վարչական շրջանի հարգելի աշխատակազմ, համոզված եղեք, որ Թելման Թադևոսյանը պատրաստ է ծառայելու Նուբարաշենում ապրող բնակիչներին: Կխնդրեմ, որ օգնեք ձեր նորանշանակ ղեկավարին, որպեսզի բնակիչները գոհ լինեն կատարած աշխատանքից ու կարողանաք ապահովել շարունակական զարգացում:  Մեր պետությունը նոր փուլ է մտել, և մեր քաղաքացիները շատ մեծ սպասելիքներ ունեն մեզանից, ուստի, մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները: Նաև ուզում եմ նշել, որ թե ես, և թե թիմը միայն ողջունում ենք պրոֆեսիոնալներին և բոլոր այն մարդիկ ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և պատրաստ են ծառայելու Երևանին ու երևանցիներին՝ միասին մենք կարող ենք նոր արդյունքների հասնել»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետը շնորհավորել է Թելման Թադևոսյանին Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպելուց հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է նաև վարչական շրջանում կառուցվող նոր մանկապարտեզի շինարարության ընթացքին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մանկապարտեզը հնարավորություն կունենա իր հարկի տակ հյուրընկալելու նուբարաշենցի 132 երեխա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031