Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովի ռեկտոր. «Դանակահարություն չի եղել, ուսանողուհու մարմնին քերծվածքներ են»

Հոկտեմբեր 23,2018 20:00

Համացանցը լիքն է Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում բռնության ենթարկված ուսանողուհու վերաբերյալ լուրերով: Aravot.am-ի հետ զրույցում բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ասաց, որ շրջանառվող լուրերը ուռճացված են: Նաեւ պատմեց, թե ինչ է իրականում պատահել իրենց համալսարանում:

«Դա երրորդ կուսի ուսանողուհու հետ կապված դեպք է: Ինքը մեկ ամիս շարունակ սպառնալիքներով հաղորդագրություններ է ստացել հեռախոսին, ծնողները եւ ինքը այդ հարցով դիմել են եւ ոստիկանություն եւ ԱԱԾ՝ պարզելու համար, թե որտեղից են ստացվում այդ հաղորդագրությունները:

Այսօր հերթական հաղորդագրությունն է աղջիկը ստացել, որով իրեն առաջարկել են բարձրանալ հինգերորդ հարկի լսարան, բարձրացել է եւ ինչ-որ անձինք իրեն հարվածել են: Աղջիկն ասում է, որ երկու հոգու դեմքերը չի հիշում: Իր խոսքերով որովայնին են հարվածել, հետո օգնություն է կանչել, ու երբ կողքի լսարանից մոտեցել են, արդեն ոչ ոք չի եղել ներսում՝ իրենից բացի»,- հայտնեց ռեկտորը:

Տիկին Հարությունյանը հավելեց. «Իրեն տեղափոխել ենք բուժկետ, հետո շտապօգնություն է եկել, տեղափոխվել է հիվանդանոց, բայց որեւէ լուրջ վնասվածք չկա»:

Մեր դիտարկմանը՝ Բրյուսովի անվան համալսարան այդքան հեշտ չէ մուտք գործելը, քանի որ անցագրերի միջոցով են ուսանողներն ու աշխատակազմը ներս մտնում, ռեկտորը պատասխանեց. «Այո, մեզ մոտ հեշտ չի ներս մտնելը: Մուտքերի մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները ոստիկանությունը վերցրել է ուսումնասիրելու համար: Եղել են արդյոք ուսանողներ, թե դրսից են եղել, հստակ չգիտենք, ոստիկանությունը զբաղվում է դրանով»:

Տիկին Հարությունյանը ընդգծեց. «Բոլոր այն լուրերը՝ դանակահարություն եւ այլն, չեն համապատասխանում իրականությանը, նույնիսկ մեկ կաթիլ արյուն չի եղել, կան քերծվածքներ ուսանողուհու մարմնի վրա, իսկ տարածված լուրերը մի քիչ ուռճացված են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031