Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը 5 ամսվա ընթացքում 7 անգամ տեսակետ է փոխում, դա հասկանում եք, իսկ որ ՀՅԴ-ն նույն բանն է ասում, չե՞ք հասկանում». Սպարտակ Սեյրանյան

Հոկտեմբեր 23,2018 19:01

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հույս հայտնեց, որ երկուշաբթի օրը բոլորը լավ կլինեն իրենց լավ կզգան ու կգան «Ընտրական օրենսգիրքն» ընդունելու:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ցմահ դատապարտվածների հետ կապված «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները նախաձեռնություն են պատրաստում, եւ ինքը միանալու է այդ նախաձեռնությանը, բայց ցմահ դատապարտվածներից բացի, կա քրեակատարողականների խնդիրը: Նա ասաց, որ ՔԿՀ-ներում հերթով են քնում, ջրի խնդիր կա, հասարակ մարդկային պայմանների խնդիր կա. «Այս հարցը պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչեւ մենք ամենալավ լուծումը գտնենք, չբացառենք այն տարբերակը, որ արտերկրի օրինակը վերցնենք»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն էլ իր ելույթում խոսելով «Ընտրական օրենսգրքի» մասին՝ ասաց, որ եթե իրենց առաջարկներից ոչ մեկը՝ ամենաանմեղն էլ չի ընդունվում, ինչպե՞ս են միանալու արտահերթ անելու ստորագրահավաքին, բայց դա չի նշանակում, թե իրենք դեմ են ԸՕ-ին. «Ուզում եմ եւս մեկ անգամ հստակ հայտարարել, որ Դաշնակցությունը երեկ կողմ էր քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին, երկուշաբթի դարձյալ կողմ է քվեարկելու»:

Սեյրանյանի խոսքով՝ «Ասում են, թե չեն հասկանում Դաշնակցության մոտեցումները: Լավ, եթե ինչ-որ մեկը 5 ամսվա ընթացքում 7 անգամ տեսակետ է փոխում, դա հասկանում եք, իսկ որ ՀՅԴ-ն 5 ամիս շարունակ նույն բանն է ասում, չե՞ք հասկանում: Այդ ոնց էր՝ 5 ամիս առաջ ասում էինք այն, ինչ կառավարության ծրագրում գրված էր, հասկանում էիք: Երբ քառյակով հավաքվում էինք, ընդհանուր հայտարարի էինք եկել, այդ ժամանա՞կ էլ չէիք հասկանում ինչ է ասում ՀՅԴ-ն: Բայց այն ժամանակ դուք կողմ եք եղել նրան, ինչ ասում էր Դաշնակցությունը: Այսինքն՝ ստացվում է, որ եթե ինչ-որ բան այդ պահին ինձ ձեռ է տալիս՝ հասկանում եմ, եթե այդ պահին ձեռ չի տալիս` չեմ հասկանում: Եկեք հասկանալ-չհասկանալու խնդիրը տարանջատենք, թեեւ քաղաքական պայքար է, ամեն ինչ հասկանում եմ, բայց խեղաթյուրել պետք չէ»:

Նա ասաց, որ պետք է կոնսենսուսով լինի ամեն ինչ. «Մոդային տուրք տալու խնդիր չէ, եթե ուզում ենք, որ հնարավորինս շատ մարդիկ քվեարկեն եւ բոլորս շահագրգռված ենք, որ օրենքը փոխվի, ուրեմն մարդկանց քվեարկելու փոքր տեղ թողենք: Չի կարելի բոլորին հերոսաբար խցկել փակուղի, հետո էլ, երբ ՀՅԴ-ն փակուղուց ելք է առաջարկում, ասել, թե՝ չենք հասկանում ձեր մոտեցումը: Պետք չի քաղաքական կողմնորոշման մի տրամադրությունը տեղափոխել ամբողջ շրջագծի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031