Այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ հայտարարությունների ժամին սկսեց պատմել մի հիվանդի պատմության մասին. «Հիվանդը տանում էր լուրջ վիրահատություն, եւ վիրաբույժն ու նրա թիմը շատ հաջող իրականացնում էին այն: Բայց հետվիրահատական շրջանում օրգանիզմում գլուխն է բարձրացնում սուր ինֆեկցիա, որի արդյունքում օրգանիզմը սկսում է պարբերաբար ջերմել մինչեւ 40 աստիճան: Այդ պրոցեսը տեւում է ամիսներ, իսկ վիրաբույժն ու իր թիմը չեն կարողանում գտնել ինֆեկցիայի աղբյուրը, բուժման դեղատոմսերը եւ սկսում է բուժման պրոցեսն այլ ուղղությամբ տանել: Ոչ թե հիվանդությունն է բուժում, այլ հակաբորբոքիչ ամենալայն սպեկտրի դերերով սկսում է պայքարել ջերմության իջեցման համար: Իսկ միգուցե բուժող թիմը պետք է շուտ հասկանար, որ իրենք այլեւս չունեն այդ մասնագիտական հմտությունները՝ հիվանդին բուժելու, պետք է հրավիրեր այլ թիմի, որ իրենց հետ համագործակցելով՝ հիվանդին կփրկեր մահից: Ընդ որում, ամենամեծ սխալը հենց հիվանդի տիրոջինն էր, որ աներկբայորեն վստահում էր վիրահատողին ու նրա թիմին»:
Նա այդ հիվանդին համեմատեց մեր երկրի հետ, իսկ վիրահատող բժշկին՝ Փաշինյանի. «Մեր երկիրը ծանր հիվանդ էր, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ծանր վիրահատություն կատարեցին: Բայց հետհեղափոխական շրջանում պարզվեց, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ են առաջացել՝ ինֆեկցիայի տեսքով: Արդյո՞ք Փաշինյանը եւ իր թիմը կարող են հետվիրահատական լուրջ բուժում իրականացնել, արդյո՞ք տեղերում բարձրացված խնդիրների լուծումը պետք է տանել տեղային անզգայացմամբ՝ լայվով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակներ հանելով, դըմփ-դըմփ-hու-ով»:
Նա ասաց, որ ոչ ոք չի կասկածում՝ այդ թիմը ԱԺ-ում ստանալու է մանդատների 2/3-ը եւ Սահմանադրությունը, սահմանադրական օրենքները փոխելու իրավունք: Նա ասաց, որ մտահոգություն ունի՝ «ՔՊ»-ն, այդքան մանդատ ստանալով, կանցկացնի մարիխուանայի օգտագործման թույլտվությունը, կստեղծի ԼԳԲՏ-ների, նույնասեռականների կողմից ամուսնական միությունների օրենսդրական հնարավորություն եւ նման ընտանիքներին մանկատներից երեխաներին որդեգրելու իրավունք, Արցախի ազատագրված տարածքների հանձնում՝ գրավյալ տարածքների անվան տակ, ինչպես ասաց հեռացող դեսպանը, ռուսական զորամասերի՝ ՀՀ տարածքից հանելու պահանջ, ինչպես եղավ Վրաստանում. «Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուծումը խորհուրդ չեմ տալիս հանձնել մեկ թիմին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին»:
Նա ասաց, որ ուրախ կլիներ, եթե ասեր՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տիկին Կյուրեղյան,
Ինձ թվում է որ անիմաստ է որ ես կամ որևէ մեկը Ձեզ սկսենք մեղադրել Ձեր անմարդկային ու ռասիստական վերաբերմունքի համար հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ որովհետև նախ և առաջ Դուք գործ չունեք Ազգային Ժողովում, Դուք, ինչպես և Ձեզնից չտարբերվող ՀՀԿ-ն, խորհրդարանում եք հայտնվել ժողովրդից ձայն խլելով, հակա-Սահմանադրական և հակա-ժողովրդավարական միջոցներով: Ու անկախ այս ամեն ինչից Դուք Ձեզ իրավունք եք վերապահում այդ ամբիոնից ինչ-ոչ հայտարարություններ անել: Տիկին, Դուք երբեվիցե եղել եք Սերգեյ Փառաջանովի տուն թանգարանում? Այն գտնվում է Երեվանի կենտրոնում: Եթե եղել եք, ուրեմն առնվազն անտրամաբանական են դառնում Ձեզ ռասիստական հայտարարությունները (և ոչ միայն Ձեր այլ Ձեր գործընկեր Գեվորգ Պետրոսյանի հայտարարություններն էլ) ԼԳԲՏ համայնքի մասին: Փառաջանովը ևս այսպես կոչված “ոչ-ավանդական” էր: Եթե ուզում եք բողոքել և պաշտպանել մեր ազգային արժեքները, առաջարկում եմ գնալ Փառաջանովի տուն թանգարան և սկսել այնտեղից, պահանջելով այդ կառույցի ապամոնտաժումը: Տիկին, իսկապես գոնե Դուք որպես կին պետք է փոքրամասնությունների կողքին կանգնած լինեք: Ոչ թե նրա համար որ “քարոզեք” չգիտեմ ինչ (ես դեռ չեմ հասկանում ոնց կարելի է քարոզել սեռական օրիենտացիա, բայց ինչևէ) բայց նրա համար որ բռնություն ու խտրականություն չլինի մեր երկրում: Որ Երեվանի կենտրոնում մարդուն չասեն “նեգր” ու հետո դանակահարեն: Որ ինչպես ’90-ների սկզբին չասեն “սա եզդի ա”: Ձեր համար կամ որևէ մեկի համար որն է խնդիրը եթե մի մարդ ներդրում է ունենում պետության հզորացման գործընթացում, հարկեր է մուծում ու ոչ մեկին վատություն չի անում, ու պատահաբար “ոչ-ավանդական” կողմնորոշում ունի? Ինչ տարբերություն? Զոռենք ասենք ամուսնացի ու ավանդական ընտանիք կազմի? Եթե թեկուզ տենց լինի, մյուսների օգուտը որն է դրանում? Աշխատավարձերը այդ ավանդական ընտանիքների պետք է բարձրանան դրանից? Ոչ ոք պետք չի որ ընդունի այս կամ այն երեւույթը, բայց եթե ՀՀ քաղաքացի ես պիտի տարբերություն չլինի, ինչ ես ով ես, եթե դու օրենք չես խախտում ու ոչ մեկին վատություն չես անում: Վտանգը Դուք եք և ՀՀԿ-ն: Առանց Ձեզ մենք բոլորս, թե միասեռական, թե Յեհովայի վկա, թե կին, թե եզդի, թե աղքատ կամ հարուստ, և այլն և այլն, կարող էինք հիմա տնտեսապես ավելի հզոր ու արագ զարգացող երկիր ունենանք: Բանակը կարող էր լիքը հարցեր լուծել այս տարիների ընթացքում եթե Դուք ու Ձեր ՀՀԿ-կան ֆաշիստները չգողանային բանակից: Իսկ Դուք Ձեր ֆաշիստական, հակա-հայկական գաղափարներով մեզ հետ եք մղել 18-րորդ դար: Ձեր ժամանակը սպառված է: Գնացեք բարով: